Դատավոր Շահվերդյանն իմ «գրանցամատյանում» ուներ 2 դրական և 1 բացասական «թեստ».

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մեղրու քաղաքապետին ազատ արձակած դատավոր Շահվերդյանն իմ «գրանցամատյանում» ուներ 2 դրական և 1 բացասական «թեստ».

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

1) 2020թ. նոյեմբերի 13-ին նա ոչ իրավաչափ էր ճանաչել Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը՝ ապօրինի հավաք կազմակերպելու ապուշ մեղադրանքով։

2) 2021թ. փետրվարի 21-ին նա ոչ իրավաչափ էր ճանաչել մի քաղաքացու (կարծեմ անունը Մհեր էր) ձերբակալությունը՝ «Գագիկ Սողոմոնյանը» լինելու շիզոֆրենիկ մեղադրանքով։
Բայց միևնույն ժամանակ, նույն դատավոր Շահվերդյանը 2021թ. հունվարի 29-ին որոշել էր խափանման միջոց կալանք կիրառել հադրութեցի Վահան Բադասյանի նկատմամբ՝ սահմանադրական կարգը տապալելու կոչ կատարելու անկապագույն մեղադրանքով։
Բարեբախտաբար, դատավոր Շահվերդյանի հաշվին ավելացավ ևս մի դրական գործ»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով