Դատավոր Արտուշ Գաբրիելյանը փաստեց՝ որևէ սյունեցու գործողություններում խուլիգանության հանցակազմ առհասարակ չի եղել. փաստաբան

 

Դատավորները շարունակում են հավատարիմ մնալ իրենց երդմանն ու փորձել ամուր պահել պետության հիմքերը, ինչը խարխլելուն են ուղղված գործադիր և օրենսդիր իշխանության յուրաքանչյուր քայլ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Լուսինե Սահակյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կայացրեց շատ սպասված որոշում Սյունիքում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում հարուցված քրեական գործով։ Նա ոչ միայն փաստեց, որ Սոսիկ Սարգսյանը չի կատարել խուլիգանություն, այլ փաստեց, որ խուլիգանության հանցակազմ առհասարակ առկա չի եղել որևէ սյունեցու գործողություններում։ Այլ կերպ ասած բացակայել է հանցակազմի օբյեկտը։ Հարգանքներս, պարոն Գաբրիելյան։

ՀԳ. Վերահիշյալ գործով միայն մեկ դատավոր՝ Ա.Մելիքսեթյան (չնայած ամոթ է նրան դատավոր կոչելը) ընդհանրապես մոռացավ իր տված երդումը։ Անչափ հետաքրքիր է, ի՞նչ պետք է քեզ խոստացած լինեն, կամ կյանքդ ինչպես պետք է ապրած լինես, ի՞նչ կոմպրոմատներ պետք է օգտագործեն քո դեմ, որ կարողանաս դավաճանել հայրենիքդ, գնալ կոչմանդ դեմ, ոչնչացնես անունդ»,- գրել է Սահակյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին Սյունիքում Նիկոլ Փաշինյանի այցի առթիվ բողոքի ակցիաներից հետո հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ձերբակալվել էին մեկ տասնյակից ավելի սյունեցիներ, մեղադրանք է առաջադրվել 19 անձի:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով