Դասընթացներ՝ ժամանակակից արվեստի ոլորտում գործող ՊՈԱԿ-ների համար

 

«Մշակույթի և զբոսաշրջության կայուն զարգացում» հասարակական կազմակերպությունը ԿԳՄՍ նախարարության համագործակցությամբ, «Իմ քայլը» հիմնադրամի ֆինանսավորմամբ «Հանրային հատվածում ժամանակակից արվեստի կառավարման հեռանկարը» ծրագրի շրջանակում ապրիլի 7-ից իրականացնում է դասընթացներ ժամանակակից արվեստի ոլորտում գործող ՊՈԱԿ-ների տնօրենների, գեղարվեստական ղեկավարների, PR պատասխանատուների և մարքեթոլոգների համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Ծրագրի տևողությունը 6 շաբաթ է։ Այդ ընթացքում կիրականացվեն «Ռազմավարական կառավարում», «Նորարարական ծրագրերի մշակում», «Ինստիտուցիոնալ մարքեթինգ», «Ծրագրային մարքեթինգ», «Ֆոնդահայթայթում», «Միջազգային համագործակցություն» թեմաներով դասընթացները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Դասընթացի մեկնարկից առաջ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը ներկայացրել է նախարարության մշակույթի ոլորտի 2021-2025 թվականների ռազմավարական ծրագիրը: Անդրադառնալով «Հանրային հատվածում ժամանակակից արվեստի կառավարման հեռանկարը» ծրագրի կարևորությանը՝ նա նշել է, որ դեռևս նախորդ տարի փորձագիտական խմբի հետազոտության արդյունքում ժամանակակից արվեստի ոլորտի լայն ընդգրկմամբ և խնդիրների բազմաշերտ վերլուծությամբ վեր էին հանվել ոլորտի առկա խնդիրները և շուրջ մեկ տարվա ուսումնասիրությունների արդյունքները: Նախարարի տեղակալը հավելել է, որ այս դասընթացները՝ որպես ծրագրի երկրորդ փուլ, կնպաստեն առկա խնդիրների լուծմանը, կազմակերպություններում ռազմավարական մտածողության կարողությունների զարգացմանը և կառավարման ամբողջական մոդելների ներդրմանը։

Նշենք, որ դասընթացների նպատակն է բարձրացնել ՊՈԱԿ-ների ղեկավարների մոտիվացիան կայուն զարգացման ծրագրերի, նորարարական արդյունքի մշակման, ֆոնդահայթայթման, իրենց կազմակերպություններում մարքեթինգային ծրագրերի իրականացման գործընթացներում, ինչպես նաև միասին ուսումնասիրել և բացահայտել միջազգային համագործակցության հնարավորությունները։

Դասընթացներից ակնկալվող արդյունքներից է նաև ՊՈԱԿ-ների գործունեության արդյունավետության չափման հստակ մեխանիզմների մշակումը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով