«Դագդիգագան» ստերի շտեմարանը թողած ցամաքային ռազմարվեստի գիրք է գրում.Վահան Բաբայան

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Դագդիգագան» ստերի շտեմարանը թողած ցամաքային ռազմարվեստի գիրք է գրում:Այս մասին ֆեյսբուքյան  իր  էջում  գրառում է  արել  Ռեֆորմիստների կուսակցության  նախագահ   Վահան Բաբայանը:

 

44 օր ողջ հայությանը մոլորության մեջ պահող,բացահայտ ստող,խայտառակ պարտության խոսափող աշխատած Արծրունը գիրք է գրել:Գիրքը ոչ ավել,ոչ պակաս ռազմարվետի մասին է,պատկերացնում՞եք կոչվում է «ցամաքային ճեղքում»))Գոնե գրքի անվանումից արդեն պարզ է դառնում,որ այս անհաջող դերասանը մարդկանց բացահայտ ձեռք է առնում:Գիրքը իրականում կարող էր կոչվել«ինչպես 44 օր խաբել մարդկանց»,այ սա կլիներ գոնե արդար և գուցե օտար լեզուներով էլ թարգմանվեր և դառնար բեսթսելլեր:
Բայց անկեղծ զարմանքս այլ բանի մեջ է,ովքեր ՞էին այդ 4000 հավանում կատարած էջերի տերերը,որ այս ռազմական ստերի «գեներալի» գրածը հավանել են,հավատացեք դա է ամենից վտանգավորը և փաստորեն մարդիկ այն էլ այս քանակության դեռ հավատում են նման վաղուց արդեն բացահայտված անդերսենների կամ կրկին ցանկանում են լինել խաբված:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով