Դագաղի քաղաքական էֆեկտը.Նաիրա Զոհրաբյան

Նիկոլը քաղաքական մշակույթ բերեց առանց կանոնների մարտերը՝ դագաղներով, սեւ լենտերով, ամենազզվելի ֆեյքային գարշահոտով,- գրում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Ես չեմ սիրում քաղաքական սլենգում հայհոյանքը եւ առանց կանոնների մարտերը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բայց երբ նվաստ բնազդներով էպիկական հաճույք ստացող հանրային սեգմենտին ոգեշնչում ես քո ընդդիմախոսների դագաղներով ու ֆեյսբուքյան մեյնսթրիմի ամենօրյա մենյուն անեծքն ու հայհոյանքն է՝ պադմասկովյեից մինչեւ գլենդել նա դանու, պիտի պատրաստ լինես նաեւ բումերանգի հակառակ էֆեկտին։

Ծանրաքաշ կանայք, ովքեր պլիսեցկայայի թեթեւաքայլությամբ մասնակցում էին նիկոլի կազմակերպած բոլոր թաղումներին, պիտի հասկանան, որ իրենց կուռքի ստեղծած կանալիզացիոն համակարգը error է տվել ու դագաղները այլեւս թռչող բումերանգներ են։

Ու հարցի գինն այն է, որ էս մարդիկ համառորեն չեն հասկանում, որ այն, ինչ արել են ու անում են՝ զզվելի է ու բումերանգը այլեւս ամեն օր հարվածելու է իրենց մռթին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Էս ընտրության քարոզարշավը լինելու է փոխադարձ դագաղների եւ ստորագույն բնազդների մրցապայքար։ Ցավոք։

Որովհետեւ Նիկոլը դագաղը եւ հայհոյանքը բերեց քաղաքական պայքարի առաջնագիծ ու հանրության մի մեծ սեգմենտի նստեցրեց ատելության թմրադեղի վրա»,- գրել է Զոհրաբյանը:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով