Չփորձես հրաժարականդ ներկայացնել իբրև բարի կամքի դրսևորում. Իշխան Սաղաթելյան

Չփորձես հրաժարականդ ներկայացնել իբրև բարի կամքի դրսևորում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀԴ ԳՄ անդամ  Իշխան Սաղաթելյանը:

«Չփորձես հրաժարականդ ներկայացնել իբրև բարի կամքի դրսևորում։ Դու դա պարտադրված էիր անել։ Քո հրաժարականը բացառապես ամիսներ շարունակ փողոցում ծավալված համառ և անզիջում պայքարի հետևանք է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սեփական ժողովրդին մանիպուլացնելու և մոլորեցնելու հերթական խղճուկ փորձերդ անխուսափելիորեն դատապարտված են տապալման։ Այո՛, և՛ Հայաստանում, և՛ Արցախում կա ապագա, բայց այդ ապագան բացառում է Նիկոլն ու նիկոլիզմը»,- գրել է Սաղաթելյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով