Չինաստանը շատ կոպիտ դեմարշ է արել, հանդիպելով Սերժ Սարգսյանի հետ, ով գործող վարչապետին կապիտուլյանտ է համարում.Ստեփան Դանիելյան

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Չինաստանը շատ կոպիտ դեմարշ է արել, հանդիպելով Սերժ Սարգսյանի հետ, ով գործող վարչապետին կապիտուլյանտ է համարում: Հանդիպման ժամանակ խոսել են Հայաստանի ու Չինաստանի հարաբերությունների մասին` մի ուժի ղեկավարի հետ, ով անգամ ԱԺ-ում ներկայացված չէ:յս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«Առհասարակ Չինաստանը շատ զգույշ եւ զուսպ քաղաքականություն է վարում ու մեծ նշանակություն է տալիս սիմվոլիկ ժեստերին: Սա ոչ թե սիմվոլիկ ժեստ, այլ “քարով հարված”, սա շատ կոպիտ ապտակ էր ու հետաքրքիր է, որ համընկավ Մեղրու մաքսատան դեպքերի հետ:

Ֆիքսենք նաեւ, որ այս պահին, երբ մեզ համար կարեւոր է հյուսիս-հարավ միջանցքի բացումը, որը պետք է առաջ մղենք, ի հակակշիռ արեւելք-արեւմուտքի, ինչում շահագչգռված են Թուրքիան ու Ադրբեջանը, նման քայլը վատ հետեւանքներ ունի երկու պատճառով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

1. Նախ, Իրանում Չինաստանը կես միլիարդի ներդնումներ է անելու, որի մի զգալի մասը հենց լոգիստիկ նախագծերին է վերաբերվում, բնականաբար, նկատի է առնվում նաեւ Հայաստանը,

2. հյուսիս-հարավ ճանապարհի բացումը մեզ համար ունի նաեւ անվտանգային նշանակություն, որովհետեւ ցանկացած պահ Թուրքիան կարող է զորք մտցնել Մեղրի, պատճառաբանելով, որ ունի շահեր եւ իր կոմունիկացիոն համակարգին ինչ-որ վտանգ է սպառնում, ապա այս դեպքում Իրանն ու Չինաստանը կարող են հավասարակշռել Թուրքիային, որովհետեւ նույն տեղում իրենք եւս շահեր ունեն, ինչի մասին Իրանն արդեն պաշտոնապես հայտարարում է»,- գրել է Դանիելյանը։

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով