Չգոյությունը, ինչ – որ մեկին՝ Նիկոլին, մենք պետք ենք, բայց՝ անդամահատված հոգով ու բռնաբարված հիշողությամբ.Միքայել Մինասյան

 

Այս պատմությունը 2010 -ին գրել է իսրայելցի բլոգեր shvil-ը, եւ երբ ես կարդացի այն, այն ինձ շատ բան բացատրեց: Այս մասին Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է   իր  Տելեգրամ ալիքում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«…աղետի զոհերի հիշատակի օրը դպրոցը հանդիպում է կազմակերպել նրանց հետ, ովքեր վերապրել են այն։ Դասարան էր եկել մի տատիկ. գավազան, դողացող ձեռքեր, դաջված համարանիշ, բայց պարզ հայացքով, եւ նույնիսկ ինչ-որ կերպ հետաքրքրությամբ էր մեզ նայում: Պատմեց իր պատմությունը: քաղաքի ընտանիք, գետտո, փախուստ, լեհական գյուղեր, անտառ, Կարմիր բանակ, տեղահանված անձանց համար ճամբար, թափառում Եվրոպայով, Իսրայել: Դե, իսկ հետո՝ պաշտոնական մասը. ուսուցչուհին բարեպաշտ ձայնով ստանդարտ հարցեր տվեց, ինչ-որ մեկը ոչ պակաս ստանդարտ պատասխանեց, տատիկը պետք է ականջ դներ ու հաճույք ստանար։ Իսկ նա ինչ-որ տարօրինակ ձևով էր նայում,և նրա աչքերը ..կարծես քմծիծաղ էին տալիս…

…վերջում էլ ուսուցչուհին հարցնում է՝ ո՞րն է այն հիմնական դասը, որը մենք պետք է քաղենք աղետից։ Վեր է կենում ինչ-որ մեկը, արտաբերում է սովորական շարան՝ վերաբերմունք մերձավորի հանդեպ, մարդասիրություն, սեփական երկիր, ինքդ քեզ պաշտպանելու հնարավորություն։ Մի խոսքով, ամեն ինչ ճիշտ է, բայց մի տեսակ շատ չոր է հնչում:

..և այստեղ տատիկը մեկնաբանում է. «ամեն ինչ ավելի պարզ է։ Ամեն ինչ շատ ավելի պարզ է։ Պարզապես, եթե որեւէ մեկը երբեւէ ասի, որ ցանկանում է սպանել ձեզ, հավատացեք նրան: Մի փնտրեք բացատրություններ, թե ինչու է իրականում նա բոլորովին այլ բան նկատի ունենում, մի պատմեք միմյանց, որ դա պարզապես ինչ-որ քաղաքականություն է կամ այլ խաղեր։ Պարզապես հավատացեք: Իսկ հետո՝ կարող եք ՝ կռվեք, չեք կարող՝ փախչեք։ Բայց կարևորը՝ հավատացեք։ Անմիջապես…»

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նրանցից, ովքեր ցանկանում են մեզ սպանել հերթ է գոյացել: Ոմանց ՝ ադրբեջանցիներին, պետք են մեր հողերը, այլոց՝ թուրքերին՝ մեր բացակայությունը, Չգոյությունը, ինչ – որ մեկին՝ Նիկոլին, մենք պետք ենք, բայց՝ անդամահատված հոգով ու բռնաբարված հիշողությամբ։

Վերը թվարկվածները ոչ մեկի համար գաղտնիք չէ, բայց չգիտես ինչու մենք նախընտրում ենք դրան չհավատալ։ Ինչպես չէին հավատում 1915-ին։ Ինչպես հիմա էլ չենք հավատում»,- գրել է Մինասյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով