Բայդենը իր ուղերձում կարտասանի ցեղասպանություն բառը, ես գրեթե վստահ եմ դրանում.Շահնազարյան

 

Բայդենը իր ուղերձում կարտասանի ցեղասպանություն բառը, ես գրեթե վստահ եմ դրանում։ Բայց պիտի հստակորեն ֆիքսենք նաեւ, որ դա կապված է լինելու աշխարհաքաղաքական գործոնների հետ, ԱՄՆ-ի շահերի հետ եւ Թուրքիայի այսօրվա քաղաքականության հետ: Այս մասին քիչ առաջ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին պետ Դավիթ Շահնազարյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Դրանից հետո արդեն Հայաստանի արտաքին քաղաքականության համար նոր հնարավորություններ են բացվում, ինչը այս իշխանությունները անընդունակ են իրականացնելու. Ինչպես նաեւ ընդհանրապես արտաքին քաղաքականություն վարելու։Հայաստանը միջազգային հարաբերությունների սուբյեկտ չէ, ընդամենը օբյեկտ է: Ոչ մի հարց չի լուծվելու, ամեն ինչ շարունակելու է վատթարանալ,  վտանգները մեր տարածքային ամբողջականությանն ուղղված շարունակելու են մեծանալ, քանի դեռ չենք հրաժարվել այս իշխանություններից»,- պնդեց Դավիթ Շահնազարյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով