Բաղրամյան պողոտայի բակերից մեկը վաճառվել է Իրանի՝ ազգությամբ ադրբեջանցի քաղաքացու. բնակիչները բողոքում են

 

Բաղրամյան երրորդ նրբանցքի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում։ Բաղրամյանում գտնվող ծառերը հատվում են, իսկ բնակիչները փորձում են թույլ չտալ դա անել, սակայն ընդդիմացող քաղաքացիներին ոստիկանությունը պարզապես հեռացրել է դեպքի վայրից, մի քանիսին էլ տեղափոխել ոստիկանական բաժանմունք։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ակցիայի մասնակիցների պնդմամբ՝ ծառերի վրա, որոնք մոտ 50 տարեկան են, հատուկ նյութեր են լցրել, որպեսզի արմատները չորանան։ Բաղրամյանի բնակիչները պնդում են, որ տարածքի սեփականատերը Իրանի քաղաքացի է, սակայն ազգությամբ ադրբեջանցի է, ինչը ընդունելի չէ իրենց համար։

Բաղրամյանի մտահոգ բնակիչներն ասում են նաեւ, թե մի քանի անգամ քաղաքապետարան են դիմել, որտեղից արձագանք չի եղել, ավելին՝ ասել են, թե իրենց տարածքում իրավունք ունեն գործողություններ կատարել։

Տեսանյութը`Tert. am

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով