Բա ի՞նչ էիք կարծում, որ բռնապետիկը քաղաքակիրթ ընտրություննե՞ր է անցկացնելու և հեռանալու իշխանությունի՞ց

 

Քրեական գործեր են հարուցվել և քննչական մարմիններ հրավիրվել ՀՅԴ անդամներ, այլ ընդդիմադիներ, արդեն ունենք կալանավորված ընդդիմադիր «խուլիգան»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«ԱԺ բալագանն օրենքներ է դակում, հանրահավաքների ժամանակ իրենց բռնապետիկին անհամաձայնություն հայտնած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու համար։

Այո՛, հարգելի նախկին «Հայրենիքի փրկության շարժման» ընդդիմադիր անդամներ, այսպիսով տրված է, այսպես կոչված, արտահերթ ընտրությունների մեկնարկը։

Մինչև պաշտոնական քարոզարշավը, նաև բուն քարոզարշավի ընթացքում ձեզանից շատերի նկատմամբ կհարուցվեն քրեական գործեր, ոմանք կհայտնվեն բանտերում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բա ի՞նչ էիք կարծում, որ բռնապետիկը քաղաքակիրթ ընտրություննե՞ր է անցկացնելու և հեռանալու իշխանությունի՞ց։ Եթե այդպես լիներ, նա վաղուց հրաժարական տված կլիներ, կամ հեռացած Հայաստանից։ Նրա հոգեբանությամբ անձը, եթե հաշվեր, որ վտանգված է իր առանձնատնային , շքեղ կյանքը, ի՞նչ եք կարծում, կվտանգե՞ր արդյոք այդ ամենն արտահերթ ընտրություններով։

Առայժմ ,անձեռնմեխելի կմնա բոլոր ժամանակների իշխանությունների «սիրելի ընդդիմադիր» «Բարգավաճ Հայաստանն» իր իմաստուն, փորձառու առաջնորդով։ Ինչպես նախորդ բոլոր ընտրությունների ժամանակ, նա անգնահատելի ծառայություն կմատուցի օրվա իշխանությանը՝ կիրառելով վարչա-ֆինանսական ահռելի միջոցներ, կհայտնվի ԱԺ-ում, դուրս թողնելով ՀՓԿ իր նախկին «գործընկերներին»։ Այո, նա լավագույնս կօգտագործվի, իսկ հետո․․․հետո արդեն բռնապետիկը նրան էլ «կմորթի»»,- գրել է Իշխանյանը։

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով