Ազատություն հայ ռազմագերիներին. ԱԺ-ի մոտ ակցիա

 

Գերիների վերադարձի պահանջով Ազգային ժողովի շենքի դիմաց ակցիա է մեկնարկել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Մենք մարդիկ ենք, ովքեր հանդես են գալիս «Ազատություն հայ ռազմագերիներին» նախաձեռնությամբ։ Ազգային ժողովից երթ է մեկնարկելու դեպի ՀՀ-ում գտնվող մի շարք երկրների դեսպանատներ, որոնք ներկայացուցիչներին նույն պահանջով պետք է նամակներ փոխանցենք։ Մենք այդ երկներից պահանջելու ենք,որպեսզի քայլեր ձեռնարկեն հնարավորինս շուտ մեր ռազմագերիներին ազատ արձակելու համար, գերիները պետք է վերադարձվեն առանց նախապայմանների»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Նրանց խոսքով՝ այս ակցիան Սփյուռքում մեկնարկած ակցիաների շարունակությունն է։

«Գիտեք, որ Սփյուռքում մեր հայրենակիցները իրենց կառավարությունների,դեսպանատների դիմաց ևս նման ակցիաներ են իրականացնում»,- ասում են ակցիայի մասնակիցները։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով