Այստեղ բարձրանալիս չկար մեկը, որ չմոտենար և չասեր՝ երբեք եք մեզ ազատում այս չարիքի իշխանությունից.Վանեցյան

 

Մեր ազգը պետք է լինի համախմբված, չպետք է լինեն բաժանումներ՝ սեւերի ու սպիտակների,նորերի ու հների, թշնամիների ու համախոհների։ Կա մեկ ազգ, մեկ ժողովուրդ ու մեկ նպատակ։ Եթե ունենանք այդ գիտակցումը՝ հայ ժողովրդի նկատմամբ այլեւս երբեք որեւէ մեկը նման ոտնձգություն թույլ չի տա,-Ծիծեռնակաբերդում լրագրողներին հարցերին ի պատասխան հայտարարել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դառնալով ներքաղաքական իրավիճակին՝ Ա.Վանեցյանը հայտարարել է, որ արտահերթ ընտրություններ կազմակերպվելու դեպքում կուսակցությունը կմասնակցի,սակայն նկատել է, որ ընտրությունները դեռ նշանակված չեն, ֆեյսբուքյան գրառումը հիմք չէ ընտրություններին պատրաստվելու համար։ Հետեւաբար դեռ վաղ է խոսել, թե ինչ ձեւաչափով կմասնակցի ընտրություններին։

«Երբ ընտրությունների օրը նշանակված կլինի, այն ժամանակ էլ կհայտարարենք, թե ինչ ձեւաչափով կմասնակցենք՝ միայնակ, թե դաշինքով»,- հայտարարել է Ա.Վանեցյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով