Այսօր դատարանը քննելու է Էդգար Ղազարյանի՝ ավագ քննիչի դեմ քրգործ չհարուցելու վերաբերյալ դատախազության որոշման դեմ բողոքը

 

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը գրել   է.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Այսօր, 2021 թվականի ապրիլի 30-ին, ժամը 15․00-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (ք․Երևան, Նոր-Նորքի 4-րդ զանգված, Գյուլիքևխյան փողոց 20,), դատական նիստերի թիվ 3-րդ դահլիճում դատավոր Ա․Մելիքսեթյանի նախագահության քննվելու է իմ կողմից ներկայացված հայցադիմումը «ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ ավագ քննիչ Ա․Մաիլյանի 2021 թվականի փետրվարի 22-ի քրեական գործ հարուցելը մերժելու և ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի 2021 թվականի մարտի 15-ի «Բողոքը քննարկելու և քրեական գործ հարուցելը մերժելու օրինականությունը հաստատելու մասին» որոշումների դեմ» բողոքով։

Այն վերաբերում է 2021 թվականի հունվարի 28-ին Ոստիկանության կողմից ինձ ապօրինի բերման ենթարկելու և այդ կապակցությամբ Ոստիկանության մի շարք բարձրաստիճան պաշտոնյանների ապօրինությունների համար նրանց պատասխանատվության ենթարկելուն, որի հարցում ես որոշել եմ ցուցաբերել սկզբունքային հետևողականություն։

Հետաքրքրվող լրագրողներին և իրավապաշտպաններին հրավիրում եմ մասնակցել դատական նիստին և լուսաբանել։ Կարծում եմ այդ գործով հնարավոր է իրավական գնահատական տալ այլ դեպքերում Ոստիկանության գործողությունների իրավաչափությանը նույնպես»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով