«Այսօր այդ ապազգային շները, թուրքի դեմը կզած, դեռեւս իշխանության են ու մեզ ու մեր երեխաներին փորձում են կզցնել ու ծնկի բերել».Աշոտյան

ՀՀԿ  փոխնախագահ  Արմեն  Աշոտյանը  ֆեյսբուքյան  իր էջում գրել է.

«2015 թվականին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ որպես ՀՀ կրթության եւ գիտության նախարար նախաձեռնեցի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ աշակերտական «Պատվո պահակ» ծրագիրը։
Առաջին իսկ օրվանից սորոսական եւ ապազգային շրջանակներից քննադատություն հնչեց, քանզի ոմանք սպասում էին յուրաքանչյուր ազգային նախաձեռնության որպես առիթ ինձ վրա նորից հարձակվելու համար:
Շունը հաչում էր, իսկ քարավանը բարեհաջող առաջ գնում։ Ծրագիրը մեծ ոգեւորությամբ իրականացվեց Երեւանի եւ մ»տակա մարզերի ավագ դպրոցների աշակերտների մասնակցությամբ։
Իսկ այսօր այդ ապազգային շները, թուրքի դեմը կզած, դեռեւս իշխանության են ու մեզ ու մեր երեխաներին փորձում են կզցնել ու ծնկի բերել՝ նախնիների արյունը թուրքերի ձեռքերից լպստելու դավաճանական քարոզչությամբ»,-գրել   է Աշոտյանը

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով