Այրվել է մոտ 9 հա խոտածածկույթ

Ապրիլի 25-ին, ժամը 14։04-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փամբակի լեռնաշղթայի վրա՝ Վանաձոր քաղաքի արևմտյան հատվածում, այրվում է խատածածկույթ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:35-ին, մարվել՝ 19։45-ին։ Այրվել են մոտ 9 հա խոտածածկույթ և մոտ 30 կոճղ։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով