Այրվել է մոտ 25 հա խոտածածկույթ

 

Ապրիլի 23-ին, ժամը 16:44-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շահումյան գյուղում գտնվող ուղեկալներից մեկի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:00-ին, մարվել` 22:00-ին: Այրվել են մոտ 25 հա խոտածածկույթ և եղեգնուտ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով