Ավտովթար Արագածոտնի մարզում. Աշտարակում բախվել են Mercedes-ները. 3 անչափահասներ տեղափոխվել են հիվանդանոց

Երեկ՝ ապրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:Այս  մասին  տեղեկացնում է shamshyan.com-ը:

Ժամը 15։40-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Երևանյան փողոցում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ՝ 29-ամյա Դավիթ Դ-ի վարած Mercedes մակնիշի 11 NՍ 112 համարանիշի և Արագածոտնի մարզի բնակիչ՝ 37-ամյա Տիգրան Խ-ի վարած Mercedes մակնիշի 95 PP 909 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վերջինիս ուղևորներ՝ 8-ամյա Մուշեղ Խ-ն և 6-ամյա Հասմիկ Խ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նույն օրը, ժամը 18։00-ին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ նույն վթարի հետւանքով իրենց մոտ է տեղափոխվել Տիգրան Խ-ի մեկ այլ ուղևոր՝ 4-ամյա Արեն Խ-ն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Անուշավան Աղաջանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով