«Աշխատատեղեր»՝ ընտրություններին ընդառաջ.«Հրապարակ»

 

«Արտահերթ խորհրդարանական ընտրությունները մարզերում ոգեւորություն են առաջացրել, բայց մարդիկ ոչ թե ընտրությունների բուն փաստից են ոգեւորված, այլ նոր «աշխատատեղեր» բացվելու։ Բանն այն է, որ վերջին շաբաթներին որոշ կուսակցություններ գրեթե բոլոր մարզերում եւ համայնքներում կուսակցական գրասենյակներ են բացում, որոնք ընտրությունների ժամանակ կդարձնեն նախընտրական շտաբներ եւ այդ շտաբներում աշխատողներ են ընդունում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեզ ասացին, որ հատկապես ակտիվ է իշխող «Քաղպայմանագիրը», որը նախորդ ընտրություններից հետո փակել էր իր բոլոր գրասենյակները։ 60-ից ավելի գրասենյակ է մարզերում բացել Արթուր Վանեցյանը։ ԲՀԿ-ն է նաեւ ակտիվ, եւ մեծ թվով աշխատակիցներ են ընդունում աշխատանքի։ Սակայն չի բացառվում, որ իշխանությունը ընդդիմադիր ուժերի գործունեությունը կասեցնելու համար, ինչպես անցած ընտրություններին էր, իրավապահների եւ հատկապես ԱԱԾ-ի միջոցով սկսի ճնշումներ գործադրել նախընտրական շտաբների համար տարածքներ տրամադրողների եւ ընդդիմության համակիրների նկատմամբ»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով