Աշխատանքից ազատեցին եվ ԱԱԾ կանչեցին.Հրապարակ»

 

««Իմ քայլից» հեռացած Վարդան Աթաբեկյանն ու մի քանի անկախ պատգամավորներ երեկ ԱԺ էին հրավիրել գերիների հարցով զբաղվող Բորիս Ավագյանին։ Մոտ 1 ժամ տեւած քննարկման ընթացքում նա քննադատեց ՀՀ իշխանություններին, թե գերիների հարցով չեն զբաղվում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քննարկումը չավարտված, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նրան ազատեց աշխատանքից՝ հայտարարելով, թե նա չի արտահայտում Արցախի պաշտոնական տեսակետը։ Թեեւ արտակարգ իրավիճակների ծառայության փոխնախարար նշանակվելիս մարտի 13-ի հրամանագրում նշված է եղել․ «Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի տեղակալ՝ ռուսական խաղաղապահների հետ գերիների, անհետ կորածների եւ այլ հումանիտար հարցեր համակարգելու համար»։

Տեղեկացանք, որ աշխատանքից ազատման լուրը նրան է հաղորդել Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, որը երեկ տեղեկացրել է, որ Արայիկ Հարությունյանն ուզում է իրեն ազատել աշխատանքից։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ փոխնախարարի պաշտոնից էլ են ազատել եւ նույն օրը կանչել են ԱԱԾ»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով