Արտակ Թովմասյանի հայտարարած 44-օրյա պայքարին մնաց մեկ շաբաթ. կհեռանա՞ իշխանությունը. «Փաստ»

 

«Փաստ» օրաթերթը գրում է․ ««Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդրանիկ նիստի ժամանակ՝ մարտի 11-ին, Արտակ Թովմասյանը հայտարարեց այս իշխանությունների հեռացման համար 44-օրյա պայքար սկսելու մասին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս ընթացքում Արտակ Թովմասյանն ու իր թիմը ոչ միայն հրապարակային, այլև ոչ հրապարակային գործունեությամբ քայլեր են ձեռնարկում իրենց պայքարի հանգուցալուծման համար։ Մասնավորաբար, մեր աղբյուրների փոխանցմամբ, ձևավորել են մասնագիտական թիմեր, իրականացնում են քննարկումներ, բարձրաձայնում առկա խնդիրների մասին և դրանց լուծման ճանապարհային քարտեզներ հրապարակում։ Հիմնական ուղղությունները կապված են երկրի համար ամենակարևոր հարցերի հետ՝ անվտանգություն և տնտեսություն։

Մեր տեղեկություններով, Արտակ Թովմասյանը ջանք ու եռանդ չի խնայում իր լայն կապերի միջոցով հասնելու իշխանության հեռացմանը։ Հայտարարված 44-օրյա պայքարին, սակայն, մնացել է ընդամենը 7 օր։ Այնպես որ, ապրիլի 23-ին պարզ կդառնա՝ հաջողվե՞ց հեռացնել իշխանությանը»:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մանրամասները՝ «Փաստ»  օրաթերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով