Արմեն Գևորգյանն իշխանությանն առաջարկում է պետական համակարգի որոշ ինստիտուտներ տեղափոխել Սյունիք

 

Հայաստանը պետք է ճշգրիտ, ինչ-որ տեղ ոչ ստանդարտ քայլերով վերջ դնի այդ անառողջ սակարկություններին.  նախկին փոխվարչապետ

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Պետք է շատ լուրջ վերաբերվել Սյունիքի թեմայով դիվանագիտական զարգացումներին և Ալիևի երեկվա ամենևին ոչ դիվանագիտական սպառնալիքներին, այս մասին Տելեգրամի-ի իր ալիքում գրել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։

«Հայաստանը պետք է ճշգրիտ, ինչ-որ տեղ ոչ ստանդարտ քայլերով վերջ դնի այդ անառողջ սակարկություններին։ Կոպիտ ասած պետք է բարձրացնի Սյունիքի կարգավիճակը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Որպես նմանատիպ քայլ, ես առաջարկում եմ, որ Հայաստանի իշխանությունները հայտարարեն պետական կառավարման համակարգի որոշ ինստիտուտներ Սյունիք տեղափոխելու մասին։ Օրինակ՝ փոխվարչապետի գրասենյակը / կարելի է այդ նպատակով վերականգնել առաջին փոխվարչապետի պաշտոնը/, և այլն։

Ազգային Ժողովի աշխատանքների մի մասը նույնպես կարելի է կազմակերպել Սյունիքում:

Սա կլինի ուղիղ ուղերձ սյունեցիներին և կբարձրացնի նրանց սեփական հողում ապրելու վստահությունը, և սա կլինի ուղերձ միջազգային խաղացողներին՝ Հայաստանի վճռականությունը իր տարածքային ամբողջականության և անվտանգության ապահովման հարցում։ Դա նաև լավ ուղերձ կլինի հիմնական դաշնակցին», – նշել է Գևրոգյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով