Արիության մեդալը զինվորի հորը հանձնել է տաքսու վարորդը պայմանավորված վայրում

 

Ֆեյսբուքյան օգտատեր  Հասմիկ Մարտիրոսյանը գրառում է արել, որում ասվում է, որ Հադրութում զոհված իր քրոջորդին «Արիության» մեդալով է պարգևատրվել, սակայն մեդալը տուն է բերել տաքսու վարորդը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ռոբերտն ա՝ քրոջս տղան։ Հետմահու Արիության մեդալով ա պարգևատրվել, որը տաքսու վարորդը հանձնել ա հորը։ Քաղաքում մի տեղ պայմանավորվել են տոպրակով տվել ու գնացել ա։

Կրկնեմ՝ Հադրութում զոհված 18 տարեկան տղայի Արիության մեդալը տաքսու վարորդն ա հանձնել։ Տաքսու վարորդը։

Ինչի՞ համար։ Որպես ի՞նչ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քանի օր ա փորձում եմ սա կուլ տալ, բայց կանգնել ա կոկորդիս ու դանդաղ խեղդում ա, շատ դանդաղ։

Հասկանու՞մ եք որ էս ձևով տված պարգևը ավելի շուտ ընտանիքի երեսին շպրտված ողորմության ա նման, քան երախտագիտության։ Հասկանու՞մ եք, որ դրանով ավելի շուտ անարգում եք էդ մարդկանց վիշտը, քան ոգեկոչում իրենց երեխայի հիշատակը։ Վստահ չեմ, որ հասկանում եք։

Կլինի՞ ինքներդ ձեզ, ինչու չէ մեզ էլ, լավություն անեք ու էլ ոչ մեկին էս ձևով չպարգևատրեք։

Շնորհակալ ենք, բայց ձեզ պահեք էդ պարգևը»,– գրել է նա:

‼ Թարմացում՝ Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը կապվեց հետս, ասաց, որ ինքն ու զինկոմիսարիատը իմ գրառումից են տեղեկացել Ռոբի մեդալի մասին։ Ներողություն խնդրեց, ասաց որ անթույլատրելի է։ Մանրամասներն իմանալու համար կկապվի քրոջս ընտանիքի հետ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով