Առևանգման գործով ավարտվել է նաև երկրորդ մեղադրյալի մասով նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է Էջմիածնի բնակչուհուն առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով երկրորդ մեղադրյալի մասով նախաքննությունը:

Քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ 30-ամյա տղամարդը, ամուսնության նպատակով Էջմիածին քաղաքի բնակչուհուն առևանգելու շուրջ նախնական համաձայնության գալով իր 34-ամյա ընկերոջ և ևս 2 անձանց հետ, 2017թ. հունիսի 7-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, խմբի կազմում, նույն քաղաքի Կույբիշև փողոցում, աղջկա կամքին հակառակ, բռնություն գործադրելով, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայով վերջինիս առևանգել են։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այնուհետև երկու ընկերներն աղջկան տարել են նախ Աշտարակ քաղաք, որտեղից՝  Դիլիջան. հաջորդ օրը աղջկան հաջողվել է դիմել փախուստի։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 34-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց՝ ընտրվել կալանավորում, սակայն, միաժամանակ, դատարանը թույլատրելի է համարել այլընտրանքային խափանման միջոցի՝ գրավի կիրառումը:

34-ամյա տղամարդու մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նշենք, որ 30-ամյա տղամարդու մասով նախաքննությունն ավարտվել է դեռևս 2019թ. ապրիլի 11-ին,  և այժմ գտնվում է դատաքննության փուլում:

Ինչ վերաբերում է մյուս երկու անձանց, ապա նրանց վերաբերյալ վարույթը կասեցվել է՝ գործով որպես մեղադրյալ ներգրավված անձի հայտնի չլինելու հիմքով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով