Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք

Արցախում ապրիլի 27-ի ժամը 11։00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք։ Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:

Արցախի առողջապահության նախարարությունից  հայտնում են, որ մեկ օրում կատարվել է 58 թեստավորում։ Թեստավորումների ընդհանուր թիվը, այսպիսով, Արցախում հասել է 23 697-ի։ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2 652 դեպք։ 2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 6 242 քաղաքացու հետազոտություն, որից 768-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Արցախում ստացիոնար բուժում է ստանում 32 վարակակիր, իսկ թեթև հիվանդները ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով