Արցախի նախագահը իրավապահների ծանուցագիր ստանալու դեպքում կգնա հարցաքննության. մամուլի խոսնակ

 

Իրավապահները դեռևս ծանուցագիր չեն ուղարկել Արցախի Հանրապետության նախագահին՝ Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի (Սահմանադրական կարգը տապալելը) 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործով հարցաքննության հրավիրելու վերաբերյալ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Կարող եմ հայտնել նախագահ Արայիկ Հարությունյանի դիրքորոշումն առ այն, որ ծանուցագիր ստանալու դեպքում նա գնալու է հարցաքննության և պատասխանելու է բոլոր հարցերին: Հաշվի առնելով քրեական գործի առանձնահատկությունն ու նրբությունները, հետագայում մենք տրամադրելու ենք տեղեկություն՝ հանրապետության նախագահի մասնակցության մասին»,-ասաց Ավանեսյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով