Արցախի համատիրության ղեկավար արայիկ հարությունյանը փորձում է լինել` նիկոլից ավելի նիկոլ.Հովհաննես Խաչատրյան

 

Հովհաննես Խաչատրյանը  ֆեյսբուքյան  իր  էջում  գրել  է.

 

«Արցախի համատիրության ղեկավար արայիկ հարությունյանը փորձում է լինել` նիկոլից ավելի նիկոլ, Արժանապատիվ Սյունեցու ասած` բ*զի տղուց ավելի բ*զի տղա:

 

Հերթական քարոզչական փուչիկը ստեղծելու նպատակով, շեֆի հետույքը լենքով մտնելու համար պատերազմում պարտության ողջ մեղքը բանակի ու գեներալիտետի վրա բարդելուց հետո, հիմա էլ սկսվել է պատերազմն ավելի վաղ չկանգնեցնելու մեղքն ընդդիմության վրա բարդելու գործընթացը, որին սեփական կամքով կամ դավաճանի հանձնարարությամբ՝ լծվել է Արցախի ժեկի պետը։ Սա շատ կեղտոտ խաղ է, որը հաջողություն չի ունենալու, քանի որ դա ի սկզբանե արդեն ձախողել է հենց կապիտուլյատը, մի քանի անգամ նա հայտարարել է, որ պատերազմի օրերին ինքն ընդդիմությանը հրավիրել է ոչ թե որոշումների կայացմանը մասնակից դարձնելու, այլ ընդամենը տեղեկացնելու նպատակով։ Նա բառացի ասել է, որ ընդդիմության հետ նա պատասխանատվություն չի կիսելու:
Դեռ հոկտեմբերի 12-ին նոր տարածքային ու մարդկային կորուստներից խուսափելու համար արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպման ժամանակ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչը` Էդուարդ Շարմազանովը կապիտուլյանտին առաջարկել է զանգահարել և խնդրել ՌԴ նախագահ Վ.Պուտինին՝ կանգնեցնելու պատերազմը։ Այնպես, որ հանձնարարություններդ կատարելիս ժեկի պետ` հարությունյան, լավ կանես մեկ-մեկ ականջալուր լինիես անմիջական շեֆիդ` նիկոլին ում փորձում ես էժանագին միջոցներով ազատել պատասխանատվությունից:
Պետությունը կազմաքանդած, հայրենիքի 25%-ը վաճառած ու մեջ-մեջ արած, 5000 տղու գլուխ կերած թուրքի շահերը սպսարկողներդ հատիկ առ հատիկ պատասխան եք տալու,-գրել  է  Խաչատրյանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով