Արցախը հանձնած թյուրիմացությունը Ծիծեռնակաբերդ է գնում` կրկին վախը սրտում.Հովհաննես Խաչատրյան

Հովհաննես Խաչատրյանը  ֆեյսբուքյան  իր  էջում գրել  է.

«Պիղծը ինչպես Եռաբլուրում, այնպես էլ Ծիծեռնակաբերդում իրեն դրսևորեց բռնապետին վայել գործելաոճով: Երկրի հերը անիծողին թվում է թե կգտնվի մեկը ով այդ սուրբ վայրում կլուծի իր հարցերը (հավանաբար իր արչինով է չափում) դրա համար նրան կրկին շրջապատում են բազմաթիվ թիկնապահներ պաշտպանիչ միջոցներով: Բայց սրա վախերը միայն անվտանգության աշխատակիցների քանակությամբ չի սահմանափակվում, սրա հրամանով, հնարավորինս մեկուսացրել են լրագրողներին, դե որ չմոտենան ու չհարցնեն հողերը ծախելուց, հանուն ոչնչի զոհված տղերքից, անհետ ու գերեվարված տղաներից:
ԵՎ վերջում թյուրիմացությունը գնաց Ծիծեռնակաբերդ առանց հոգևոր դասի ներկայացուցիչների, ամեն տարի կաթողիկոսը պաշտոնյանների հետ միասին իր հարգանքի տուրքն էր մատուցում, սա հստակ վերաբերմունք է դավաճանի նկատմամբ, որ երկրի հոգևոր առաջնորդը չի ցանկացել նույն տեղում քայլել Արցախը սպանած, Սյունիքը վիրավորած թյուրիմացության հետ»,-գրել  է  Խաչատրյանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով