«Արայի´կ, նիկոլի հետ ձեռ-ձեռի տված, ծախեցիք երկիրս, շան բերան տվեցիք, էլի մեղադրում եք ընդդիմությա՞նը»:Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ռազմական,հասարակական գործիչ,Արցախյան պատերազմի ազատամարտիկ Գևորգ Գևորգյանը:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
«Դու՞ք էիք պատասխանատու երկրի համար, թե՞ ընդդիմությունը։
Դու ասում էիր՝ օդը փակ է, մեր երկինքը հիմա առավել քան երբևէ պաշտպանված է, «հայերնավաճառ դախլիդ» ընկերն էլ ասում էր` չկասկածե´ք, իմ՝ գլխավոր հրամանատարիս, ընդունակությունների վրա։
Դուք ինչի՞ համար էիք պատասխանատու, մենակ իշխանություն-ընդիմություն խաղերի համա՞ր, ժողովրդին խաբելու և 44-օր կոտորելու համա՞ր։
Ընդիմությու՞նն էր կանոնավոր բանակն առաջնորդողը: Ընդդիմությու՞նն էր բանակցողը:
Ընդդիմությու՞նն էր գլխավոր շտաբում, բունկեռներում, ռազմավարական տակտիկա մշակողը, գործողությունների հաջորդականությունը որոշողը, ըստ հետախուզական տվյալների, թե՞ ընդդիմությունը բայրաքդարների ու սնարյադների տակ էր, որպես կամավորական, զինվորների կողքին և զիվորների հետ՝ քո «փակ» երկնքի տակ։
Ընդդիմությու՞նն էր ռազմավարական դաշնակից գործընկերոջ, հարևանների հետ պաշտոնական հարաբերությունները փչացնում, դիշովի «ես խաղալով, ժողովրդի աչքերին թոզ փչելու համար, հետո էլ կզելով՝ «օչեն ռադ շտօ յա պայավիլսյա վ Մասկվե» վիճակով…:
Ընդդիմությա՞ն ձայնին ու որոշմանն էին սպասում, թե՞ քո ու «հայրենավաճառ դախիլիդ» գործընկերոջ:
Քաղաքական բառիգնե´ր, անհայրենի´ք թշվառներ, հերի´ք եղավ, բոլո´րդ հատուցելու´ եք, բոլորի´դ նյուրնբերգյան դատավարություն է սպասվում»,-գրել է Գևորգյանը
Նմանատիպ նորություններ:
Վանաձոր քաղաքը վերածվում է սահմանային գոտու, իսկ Հայաստանի գլխավոր գազատար խողովակը այսուհետ կվերահս...
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ...
Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցը 2 հիմնական նպատակ ուներ` «սրբագրել» Ոսկեպար կատարած նախորդ այցի...