Արայիկ Հարությունյանին շտապ կանչել են Մոսկվա.«Հրապարակ»

hraparak.am-ի   տեղեկություններով `այսօր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին շտապ կանչել են Մոսկվա՝ այսպես ասած «головомойка-ի»: ՌԴ հատուկ ծառայությունները խիստ անհանգստացած են Արայիկ Հարությունյանի՝ Հայաստանի իշխանություններին հլու հնազանդ կամակատարի վարքագծով և փորձելու են «խելքի բերել» Արցախի ղեկավարին:

Ինչպես մեզ ասացին, Արցախի ղեկավարին պաշտոնապես չեն կարող ընդունել, քանի որ նա չճանաչված հանրապետության ղեկավար է, բայց մասնավոր այցով Մոսկվայում գտնվող նախագահը հանդիպումներ կունենա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ, և նրան կհասկացնեն, որ Նիկոլ Փաշինյանի ամեն մի ցանկություն-հրահանգը կատարելը չի բխում Արցախի շահերից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կայքի  աղբյուրի  փոխանցմամբ` Արայիկ Հարությունյանը ֆինանսական կախվածության մեջ է Հայաստանի իշխանություններից։ Խոսքը բնակարանաշինության համար տրամադրվող գումարների մասին է, թերևս դա է պատճառը նման հնազանդության:

ԱՀ նախագահի՝ Մոսկվա մեկնելու լուրի վերաբերյալ փորձեցինք մեկնաբանությոն ստանալ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանից։ Վերջինս, սակայն, չցանկացավ մեկնաբանել տեղեկությունը՝ նշելով․ «Այս պահին ասելիք չունեմ»։ Հետո, երբ փորձեցինք հստակեցնել՝ հերքու՞մ է, որ մեկնել է, թե՞ հաստատում, Ավանեսյանն ասաց․ «Մեկնաբանելու կարիք չկա»։

Գաղտնի՞ այց է, որ չեն մեկնաբանում, խոսնակից ստացանք նույն պատասխանը՝ այս պահին չի մեկնաբանում որևէ բան։ Հասկացանք, որ տեղեկությունը ճիշտ է, այլապես գոնե կհերքեին՝ չմեկնաբանելու փոխարեն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով