Արամի փողոցում հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս ծխահարվել է 2 հրշեջ-փրկարար. Նրանց առողջական վիճակը միջին ծանրության է

 

Ապրիլի 30-ին, ժամը 07:17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արամի փողոցի թիվ 80 հասցեի մոտակայքում գտնվող թունելից ծուխ է նկատվում: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, գազածխապաշտպան ծառայության մեքենա, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Պարզվել է, որ Արամի փողոցի թիվ 80 հասցեի մոտակայքում գտնվող հորանում այրվում են Փոքր Կենտրոն թաղամասը սնուցող հոսանքալարերը։

Հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս ծխահարվել են երկու հրշեջ-փրկարար, ովքեր հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ։ Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 17:05-ին, մարվել՝ 18։48-ին։ Հորանում (մոտ 200 մետր երկարությամբ հատվածում) այրվել են 6000 Վոլտ հզորության մալուխներ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով