Արաբկիրի թաղապետը դիմել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազություն

 

Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը դիմել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազություն՝ Բաղրամյան 79ա հասցեի սեփականաշնորհման հիմքերի օրինականությունը ուսումնասիրելու նպատակով։ Այս մասին տեղեկանում ենք վարչական շրջանի ֆեսբուքյան էջից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Վերջին օրերին հասարակական լայն արձագանքի առիթ են դարձել Բաղրամյան 79ա հասցեում գտնվող կանաչապատ տարածքի ծառահատման և մանկական խաղահրապարակի ապամոնտաժման աշխատանքները։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ շուրջ 500 քմ տարածք սեփականաշնորհվել է ֆիզիկական անձի կողմից։ Հետևաբար, աշխատանքներն իրականացվում են ոչ թե համայնքային սեփականություն հանդիսացող, այլ մասնավոր տարածքում, ինչից ելնելով Երևան համայնքը չունի խնդրին միջամտելու իրավական հնարավորություն։

Անկախ նշված փաստից՝ տարածքն իրենից ներկայացնում է փոքրիկ պուրակ և առերևույթ գտնվում է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում. հետևաբար, խնդիրն ունի ուսումնասիրության անհրաժեշտություն:

Հիշեցնենք, որ Արաբկիր վարչական շրջանում նման խնդիր առաջացել էր նաև ‹‹Նոր Արաբկիր›› զբոսայգու (Մոլոկանի այգի) տարածքում, ինչի առթիվ ևս հարուցված է քրեական գործ»,-ասված է հայտարարության մեջ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով