Արա Այվազյանը հանդիպում ունեցավ ՄԹ խորհրդարանի ՄԹ-ՀՀ բարեկամության խմբի համանախագահ, բարոնուհի Քերոլայն Քոքսի հետ

 

Ապրիլի 27-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հանդիպում ունեցավ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող ՄԹ խորհրդարանի ՄԹ-ՀՀ բարեկամության խմբի համանախագահ, բարոնուհի Քերոլայն Քոքսի հետ։Այս  մասին տեղեկացնում է  ԱԳՆ  պաշտոնական էջը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի շուրջ: Անդրադարձ կատարվեց Արցախում հումանիտար իրադրության հասցեագրման ուղղությամբ իրականացվող քայլերին։
Ողջունելով Բարոնուհի Քոքսին` Արա Այվազյանը խորին երախտագիտություն հայտնեց այս օրերին հայ ժողովրդի կողքին գտնվելու և երկարամյա հայանպաստ գործունեության համար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով