Ապրիլի 29-ի լույս 30-ի գիշերը Կազանում նախատեսվում է գաղտնի հանդիպում՝ Փաշինյանի և Ադրբեջանի պատվիրակության ներկայացուցիչների միջև.Անդրանիկ  Հովհաննիսյան

Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով ապօրինի կերպով ստեղծեց իր համար «ժամանակավոր վարչապետի» պաշտոնը, ժամանեց Կազան՝ ապրիլի 30-ին ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու համար։Այս  մասին  ֆեյսբուքյան  իր  էջում  գրառում է  արել  Ղազախստանի քաղաքացի, միջազգայնագետ, «Օրբելի» կենտրոնի նախկին փորձագետ   Անդրանիկ  Հովհաննիսյանը  
Ապրիլի 29-ի լույս 30-ի գիշերը Կազանում նախատեսվում է գաղտնի հանդիպում՝ Փաշինյանի և Ադրբեջանի պատվիրակության ներկայացուցիչների միջև: Օրակարգում է Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման, ինչպես նաև հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիր ստորագրելու ճանապարհային քարտեզի քննարկումը:
Այդ մասին ես բարձրաձայնել էի դեռ ապրիլի 15-ին, բայց ոչ մի արձագանք տեղի չունեցավ։ Այնպես որ, պատրաստ եղեք նոր դավաճանությունների։

Աղբյուր`

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով