Ապրիլի 24-ին, ժամը 06.00-ից մինչև հատուկ կարգադրություն, մայրաքաղաքի մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը. ոստիկանություն

 

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կայանալիք ոգեկոչման արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ ապրիլի 24-ին, ժամը 06.00-ից մինչև հատուկ կարգադրություն, մայրաքաղաքի մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մասնավորապես, կարգելվի երթևեկությունը Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի ուղղությամբ, Իսակովի և Աթենքի փողոցների խաչմերուկից դեպի Աթենքի փողոց ուղղությամբ և Հրազդանի կիրճի Երևանի ՀԷԿ-ի հարակից կամրջից դեպի Իսակովի պողոտա ուղղությամբ:

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով