Աննա Հակոբյանը դատարանի որոշմամբ վերականգնվել է նախկին պաշտոնում

«Իսկ վերջում միշտ արդարությունն է հաղթում.
2 տարի առաջ, քաղաքական հայացքներովս և տվյալ ղեկավարությանն անհարմար հարցեր տալու իմ հանդգնությամբ պայմանավորված, ազատվեցի՝ Լենա Նազարյանի ամուսնու ղեկավարած Պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակազմում զբաղեցրածս պաշտոնից»:Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «ՎԵՏՕ» շարժման անդամ     Աննա  Հակոբյանը:
«Այսօր ՀՀ վարչական դատարանի դատավոր Արթուր Ծատուրյանը բավարարեց հայցս՝ այն է անվավեր ճանաչել աշխատանքից ազատվելուս հրամանը, վերականգնել ինձ նախկին պաշտոնում և վճարել հարկադիր պարապուրդի համար:

Լենա Նազարյան, ամուսնուդ կփոխանցես, որ ես ճիշտ էի, ինքը՝ սխալ»,- գրել է Հակոբյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով