Անհանգստացած են Երուսաղեմում տեղի ունեցող անկարգություններով

Ինչպես հայտնի է, անկարգություններ են տեղի ունեցել Հորդանան գետի արեւմտյան ափին՝ «Կալանդիա» հսկիչ անցագրային կետի տարածքում, ինչպես նաեւ Բեթղեհեմի շրջանում գտնվող Ռաքելի գերեզմանի ու Արեւելյան Երուսաղեմի մի շարք այլ շրջաններում։

Իսրայելական սահմանապահ ոստիկանությունը ստիպված է եղել կիրառել հատուկ միջոցներ, ցուցարարներին ցրելու եւ իրավիճակը կայունացնելու համար։ Այս առնչությամբ, ԱՄՆ Պետդեպն հանդես է եկել հայտարարությամբ։ Պետդեպի խոսնակ Նեդ Պրայսը, մասնավորապես իր թվիթերյան էջում գրել է, որ Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած են Երուսաղեմում բռնության էսկալացիայից։ Նա նշել է, որ հարկավոր է վճռականորեն մերժել բողոքավոր ծայրահեղականների հռետորաբանությունը, բռնության եւ դաժանության կոչերը։ Պրայսի գրառման մեջ նաեւ ասվում է, որ «Միացյալ Նահանգները կոչ է անում հանգստության եւ միասնականության, եւ պնդում է, որպեսզի իշխանությունները ապահովեն Երուսաղեմի բոլոր բնակիչների անվտանգությունը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով