Ամեն ինչը՝ գերտերությունները, հայի բախտը, պառակտված ընդդիմությունը և դավաճան իշխանությունները ընդամենը դեկորացիաներ են ազգային ողբերգության և զանգվածային ինքնասպանության այս արարին.Աշոտյան

Երբ տարիներ անց ապագա թոռնիկս (Աստված առաջ), իր խելոք աչուկները չարաճճիորեն կկոցելով, հարցնի ինձ, թե բա պապի ջան, ոնց եղավ, որ քո ժամանակ երկու հայկական պետություն կար, իսկ իմ ժամանակ՝ ոչ մեկը, ես սկզբից կփորձեմ բարդ ու խելացի բառերով ամեն ինչ գցել ճակատագրի, հայի բախտի, գերտերությունների, պառակտված ընդդիմության, գեոմագնիսական դաշտերի և ռադիոլոգիական ֆոնի վրա:Այս  մասին  ֆեյսբուքյան  իր  էջում գրառում է արել  ՀՀԿ փոխնախագահ  Արմեն  Աշոտյանը;
Սակայն շատ արագ ինքս իմ ասածներից կզզվեմ, ու քաջությունս կհերիքի (հուսամ) ասելու ճշմարտությունը.
– Ազգս հոգնել էր: Պայքարից հոգնել էր: Վերից վար մաշված էր… Իրավունք չուներ այդպիսի բան անելու, բայց արեց, բալես…
Մնացած ամեն ինչը՝ գերտերությունները, հայի բախտը, պառակտված ընդդիմությունը և դավաճան իշխանությունները ընդամենը դեկորացիաներ են ազգային ողբերգության և զանգվածային ինքնասպանության այս արարին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով