Ալիևը «Խանկենդի»-ն և «Էրիվան»-ը վերցնելուց է խոսում, Փաշինյանը` հանձնվողական խաղաղասիրությունից.Հայկ Կիսեբլյան

Ֆոտոլրագրող Հայկ Կիսեբլյանը  ֆեյսբուքյան  իր  էջում գրել  է.

«Ալիևը «Խանկենդի»-ն և «Էրիվան»-ը վերցնելուց է խոսում, Փաշինյանը` հանձնվողական խաղաղասիրությունից
Աշխարհում ամեն-ամեն ինչ ունի 2 բևեռ`դրական և բացասական, հյուսիս և հարավ, արևելք և արևմուտք, սև և սպիտակ….
Վերջինը սակայն գունային սպեկտրի բևեռներն են և չի կարելի դրանով սեփական ժողովրդին բաժանել 2 կեսի: Ազգակործան է և քայքայիչ:

Ցանկացած պետության տարածքային քաղաքականությունը ևս իրականում ունի 2 բևեռ: Ինչքան էլ խոսենք խաղաղությունից և պատերազմից, համերաշխությունից և ագրեսիայից` փաստը մնում է փաստ, որ երկրի ծավալային քաղաքականությունը՝ ղեկավարության, այսինքն տվյալ պահին իշխող խմբակցության ուսերին է և դրա ուղիներն ու դրանցից բխող հետևանքները ընդհանուր առմամբ երկուսն են:

 

Պետության ղեկավարությունը կամ իր առաջ դնում է բարձր նշաձող և գնում աճելու, զարգանալու և դրանով պետության տարածքն ընդլայնելու ճանապարհով, պայքարում, պայքարում, տանջվում և մաքառում ու հասնում է դրան, կամ էլ գնում է «ոտքը սեփական յուղրանին գյորա տնկելու» ճանապարհով, որը նշանակում է ռազմական բյուջեի կրճատում, ռազմահայրենասիրական դաստիարակության կրճատում և վերացում, հակառակորդ հարևանների հետ համերաշխության և ընկերության սեղանի շուրջ նստելու կոչեր և մարդասիրական համաշխարհային նորմերով սահմանված լոզունգներով կաղապարված արտաքին թավշյա քաղաքականություն, որն ի վերջո տանում է բանակի թուլացմանը, հողային կորստին և հայրենազրկությանը: Եվ հեչ կապ չունի, թե ով է արդարացի, ով անարդար, ով մարդասեր, ով ոչ և թե ումն են այդ «հողերը» պատմականորեն:
Եվ ի՞նչ ենք այսօր և վերջին 2-3 տարիներին տեսնում մեր Հայաստանի ու Ադրբեջանի իրականության մեջ: Ադրբեջանն իր վերջին 30 տարվա արտաքին քաղաքականության ճիշտ և ճիշտ տեղավորվում է 1-ին բևեռի մեջ, իսկ Ն Փաշինյանի «թավշյա» Հայաստանը ճիշտ և ճիշտ տեղավորվում է երկրորդ բևեռի մեջ:
Սա նշանակում է, որ 2020-ի խայտառակ պատերազմի ամոթալի պարտությունն ու կապիտուլյացիան, ամբողջովին Նիկոլ Փաշինյանի ներքին և արտաքին քաղաքականության արտացոլանքն էր: Եվ սա դեռ ամենը չէ: Այսօր ևս տեսնում ենք, որ Ադրբեջանը շարունակում է աճելու և զարգանալու ու «առաջ գնալու» քաղաքականությունը՝ հայտարարում է, որ Երևանը՝ Էրիվան է, Ստեփանակերտը` Խանկենդի և դրանք իրենց պատմական հողերն են, իսկ Նիկոլ Փաշինյանը շարունակում է թյուրք-ազերիների հետ ընկերություն և առևտուր անելու, պարտության հետ «համակերպվելու» ու «երկարատև խախաղության պատրաստվելու» իր քաղաքականությունը: Սա նշանակում է, որ այս իրավիճակը դեռ վերջը չէ և այսպիսով գնալու դեպքում`ապագան լինելու է ավելի ու ավելի վատ»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով