Ալեն Սիմոնյանի ու շիշ բռնողի հրավերով Երևան է ժամանել օրենքով գող Բադրի Քութաիսկին՝ քրեական շրջանակների հետ Փաշինյանի օգտին աշխատելու համար. Mediaport

 

Կիրակի օրը Երևան է ժամանել վրացի օրենքով գող Բադրի Կոգուաշվիլին, որը հայտնի է Բադրի Քութաիսկի մականունով։ Օդանավակայանից դուրս գալուց անմիջապես հետո նրան դիմավորել են ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն ու «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ շիշ բռնողը։Mediaport-ի տեղեկություններով՝ նրանք Քութաիսկիին հրավիրել են Երևան ընտրություններից առաջ քրեական հեղինակությունների հետ հանդիպումներ ունենալու, նրանցից Փաշինյանի համար ձայներ բերելու խոստում ստանալու համար։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ավելին, նախօրենին ոստիկանները կանգնեցրել են մի քանի մեքենայով Երևանում շրջող օրենքով գողին, ապա վայրակյաններ անց՝ ոստիկանապետ Վահե Ղազարյանի զանգից հետո, բաց են թողել նրան:

Ի դեպ, օրենքով գողը Երևանում շրջում է սեփական թիկնապահներով, ոստիկանության 7-րդ վարչությանն արգելվել է հսկել նրա շարժը։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով