Ալեն Սիմոնյանը զանգահարել է կինոթատրոններ՝ հորդորելով չցուցադրել ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Իշխանություն» ֆիլմը

Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Ալեն Սիմոնյանը զանգահարել է «Դալմայի», «Մեգամոլի» և մի քանի այլ կինոթատրոններ՝ հորդորելով չցուցադրել ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Իշխանություն» ֆիլմը։
Մինչդեռ կտրուկ մերժում ստանալով սկսել է սպառնալ, թե ստիպված կլինի այդ մասին զեկուցել Նիկոլ Փաշինյանին և մի քանի «ընկերական խորհուրդ» տալ ՊԵԿ նախագահին, ինչին ի պատասխան ստացել է՝ «ում ուզես զեկուցիր» պատասխան։
Նշենք, որ ֆիլմը մեծ էկրան է բարձրանալու ապրիլի 16-ին։ Ֆիլմում կա անդրադարձ երկրին պատերազմ ու պարտություն պատուհասած իշխանությանը, ինչպես նաև վերջին տարիներին Հայաստանում տեղի ունեցած արատավոր երևույթներին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով