Ալեն Սիմոնյանը հույս ունի փոխարինել Արարատ Միրզոյանին․ ՔՊ-ում ԱԺ նախագահից դժգոհությունը մեծ է․ «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Տեւական ժամանակ առաջ, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստի ժամանակ քննարկել են ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված տարբեր հարցեր, հերթը հասել է նաեւ հաջորդ ԱԺ նախագահի անձին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանից ՔՊ-ում դժգոհությունը մեծ է: Նրան համարում են պասիվ դիտորդ, որն այլեւս իրենց կողքին չէ, չի աջակցում թիմին, քաղաքական հակառակորդներին չի հակադարձում, այլ սպասում է, անհասկանալի է՝ ինչի կամ ում: Եւ այս ֆոնին ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, ըստ մեր տեղեկությունների, ՔՊ վարչության քննարկման ժամանակ հայտարարել է, որ խորհրդարանում փաստացի ինքն է ԱԺ նախագահի լիազորությունները կատարում, քաղաքական հակառակորդներին չեզոքացնում, ուստի ինքը պետք է լինի հաջորդ ԱԺ նախագահը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որեւէ ձեւով չի արձագանքել, ու շատերի մոտ տպավորություն է ստեղծվել, որ Սիմոնյանի խոսքերը վարչապետի սրտով են եղել, քանի որ վերջին ժամանակահատվածում Փաշինյանը գրեթե բոլոր հանդիպումները Սիմոնյանի հետ է իրականացնում: Արարատ Միրզոյանն էլ անհաղորդ է մնացել ու որեւէ ձեւով չի արձագանքել իր հասցեին հնչող փաստացի մեղադրանքներին: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը ճշտել ԱԺ փոխնախագահ Ա. Սիմոնյանից, որը հայտարարեց. «Նման հարց չի քննարկվել, ավելին՝ նման հարցերը մենք քննարկում ենք ընտրություններից հետո»»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով