Ահա այսպիսի բան է փողոցի միջոցով «իշխանափոխությունը» կամ իշխանության զավթումը.Գարիկ Ուրումյան

Ռեֆորմիստների կուսակցության երիտթևի նախագահ  Գարիկ  Ուրումյանը   գրում է.

«Ահա այսպիսի բան է փողոցի միջոցով «իշխանափոխությունը» կամ իշխանության զավթումը։
Սերիալային 2-րդ և 3-րդ կարգի դերասանը, զուտ մասսայի անդամ-հեղափոխական և աներձագ լինելու «շնորհիվ» դարձավ պատգամավոր-մանդատակիր, ավելի ստույգ` ուսապարկ։
2-3 տարում էլ ԱԺ-ում աչքի չի ընկել բացարձակապես ոչնչով։
Միայն հայտնի է ԱԺ դահլիճից դուրս լափառոշ խոսելով, վիրավորելով, ստորացնելով։
Այսօր էլ դրա պատճառով ռինգ հրավիրվելով հայտարարում է. «ես քաղաքական գործիչ եմ»։
Եթե այսպիսի մարդկանց եք բերում 1-ին պլան` դուք երբեք և երբեք լավ չեք ապրելու։
Փողոցային ճանապարհով իշխանափոխությունը միշտ և միշտ այսպես է լինում»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով