«ԱԱԾ պահեստազորի սպաների միության» աշխատանքներն Արցախում կկոորդինացնի Արշավիր Ղարամյանը

 

«Ազգային անվտանգության ծառայության պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպությունը գործում է Հայաստանի ու Արցախի ողջ տարածքում՝ ուղեցույց ունենալով ինչպես կառույցի առջև ծառացած խնդիրների լուծումը, այնպես էլ այն ներկայացնող կազմի շահերի պաշտպանությանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՀԿ-ից հայտնում են, որ Արցախյան հատվածում կազմակերպության աշխատանքները կոորդինացնում է Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ, ԱՀ ԱԱԾ նախկին տնօրեն և անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Սուրենի Ղարամյանը։

«ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ի հիմնադիրն ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանն է։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով