19-ամյա երիտասարդ փորձել է նետվել 14-րդ հարկից

Ապրիլի 28-ին, ժամը 17։38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Արգիշտի փողոցի շենքերից մեկի 14-րդ հարկից: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Պարզվել է, որ քաղաքացին փորձել է նետվել բնակարանի պատշգամբից։

Փրկարարները տեղի ուժերի հետ համատեղ կանխել են Ա․ Գ․-ի (ծնված 2002 թ.) ինքնասպանության փորձը։

Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն․ վերջինս տեղափոխվել է ոստիկանության Կետրոնի բաժին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով