Տագնապալին այն է, որ կենսաբանական լաբորատորիաները համաճարակի ընթացքում կենտրոնացել են հայ զինվորական երիտասարդության վրա. Հայկ Բաբուխանյան

«ՍԻՄ» կուսակցության նախագահ և «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ Հայկ Բաբուխանյանն այսօր հարցազրույց է տվել Infopress.am-ին՝ անդրադառնալով ՀՀ-ում գործող ԱՄՆ կառավարության ֆինանսական միջոցներով վերազինված կենսաբանական լաբորատորիաներին:

 Պարոն Բաբուխանյան, համաձայն մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ մի քանի տարի առաջ Հայաստանում բացվել են կենսաբանական լաբորատորիաներ: Սկզբից հայտնում էին, որ դրանք երեքն են՝ Երևանում, Գյումրիում և Իջևանում, այնուհետև շրջանառության մեջ դրվել է 12 թիվը: Արդյո՞ք Ձեզ, որպես քաղաքական գործչի, որևէ բան հայտնի է այդ մասին, իրականում քանիսն են այդպիսի լաբորատորիաները և ինչով են դրանք զբաղվում:

Այդ լաբորատորաիների հիմնադրման պահին մինչ օրս դրանք շղարշված են գաղտնիության ծածկով, որովհետև ենթադրվում է, որ այդտեղ կատարվում են շատ վտանգավոր փորձարկումներ և մի շարք հաղորդումներ եղան այն մասին, որ այնտեղ ստեղծվում է կենսաբանական փորձարարական, ոմանք ասում են՝ զենք, ոմանք ասում են՝ ինչ-որ այլ կենսաբանական միջոցներ, որոնք ունեն փորձարարական նշանակություն: Հայտնի է, որ այդպիսի լաբորատորիաներ ստեղծվել են ոչ միայն Հայաստանում, այլև ստեղծվել են Ռուսաստանի սահմանների մոտ մի շարք երկրներում: Պատահական չէ, որ դրանք տեղակայված են հենց այդտեղ՝ Ռուսաստանին սահմանակից տարածքներում, կամ այն պետություններում, որտեղ, ինչպես որ մեզ մոտ, կա ռուսական ռազմաբազա:

Թեպետ մենք անմիջապես սահմանակից չենք Ռուսաստանի հետ, բայց մեզ բաժանում են շատ փոքր տարածքներ, մի քանի տասնյակ կիլոմետր ուղիղ գծով, և դրանք նույնպես համարվում են սահմանակից: Եղան հայտարարություններ, որ այնտեղ փորձարկվում են նաև այնպիսի կենսաբանական միջոցներ, որոնք ազդում են և մարդկանց վրա, և կենդանաբանական աշխարհի վրա և այլն: Եղավ նաև մի հայտարարություն, որ այդպիսի լաբորատորիաների միջոցով հավաքվում են մարդկային գենոտիպի նմուշներ և տարբեր ազգերի կենսաբանական տվյալներ, որոնք բնորոշ են այս կամ այն ազգին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հասկանալի է, որ դա խիստ վտանգավոր գործունեություն է: Բացի դրանից, սյդպես էլ պարզ չդարձավ, թե ինչի համար էր պետք ամերիկացիներին տարբեր պետություններում ստեղծել այդպիսի կենսաբանական լաբորատորիաներ և դրանք ֆինանսավորել ԱՄՆ պետական միջոցների հաշվին: Մինչ օրս մենք այդպես էլ տվյալներ չունեցանք այդ մասին: Սակայն կան այլ տվյալներ այն մասին, որ այդ լաբորատորիաներով կորոնավիրուսային համավարակի ամենաթեժ ժամանակահատվածներում անցել են շուրջ 600 հայ զինվորականներ: Ինչո՞ւ են այդ լաբորատորիաները կենտրոնացել հենց զինվորականների վրա: 600 թիվը նշանակում է 600 առողջ (քանի որ նրանք զինվորականներ են) և կոնկրետ տարիքի հայ երիտասարդներ: Այդ հարցը մնում է բաց:

Արձանագրենք, որ այդ լաբորատորիաները չունեցան որևէ լուրջ գիտական նվաճումներ: Չունեցան նաև լուրջ ներդրում կորոնավիրուսային համավարակը կանխելու կամ բուժելու հարցում: Հարց է առաջանում այդ դեպքում, թե ի՞նչ նպատակով են  տարիներ շարունակ այստեղ պահվում այդպիսի լաբորատորիաներ: Եվ այն, որ Ռուսաստանի քաղաքական և պետական շրջանակները բացեիբաց, հրապարակայնորեն արտահայտել են իրենց խիստ անհանգստությունը այդ լաբորատորիաների գործունեության հետ կապված, նույնպես հուշում է, որ այդտեղ ամեն ինչ չէ, որ արվում է իրենց հայտարարագրված նպատակներին համապատասխան:

Բնական է, որ Հայաստանն այսօր լինելով սորոսական, արևմտյան օկուպացիոն իշխանությունների կառավարման ներքո՝ տրվել է արտաքին կառավարման, այսինքն՝ Հայաստանը գտնվում է արտաքին կառավարման տակ: Սա բերում է նրան, որ այդ լաբորատորիաների գործունեությունը թեև Նիկոլ Փաշինյանը խոստացավ դարձնել թափանցիկ, այդպես էլ թափանցիկ չդարձավ: Սա է ընդհանուր առմամբ իրավիճակը այդ լաբորատորիաների հետ կապված:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Անդրադառնալով Ռուսաստանի քննադատությանը՝ նշենք, որ ՌԴ իշխանությունները  մշտապես հայտնել են իրենց անհանգստությունը այն փաստի առիթով, որ գրեթե իրենց սահմանների անմիջապես կողքին բացվում են նման լաբորատորիաներ, հատկապես Հայաստանում: 2019 թվականին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հայտնել է, որ իրենք խնդիր չեն տեսնում, որպեսզի ռուս մասնագետները մուտք գործեն այդ լաբորատորիաներ ստուգումներ անցկացնելու նպատակով, սակայն հանրությանը մինչ օրս հայտնի չէ՝ արդյո՞ք որևէ ռուս մասնագետ թույլտվություն է ստացել մուտք գործել այդ լաբորատորիաներ: ԱՄՆ դեսպանը շեշտել էր նաև թափանցիկության հարցը, սակայն հանրության համար թափանցիկության հարցը նույնպես մնում է անհասկանալի: Արդյո՞ք Ձեզ որևէ բան հայտնի է այդ լաբորատորիաներ ռուս մասնագետների այցելությունների մասին: 

Ոչ, ոչինչ հայտնի չէ, քանի որ կարծում եմ, որ այդ այցելությունները այդպես էլ տեղի չեն ունեցել և ասեմ ինչու: Լաբորատորիաներում կատարվում են փորձարկումներ և ցանկության դեպքում այդ փորձարկումների հետքերը կարելի է որոշ ժամանակով թաքցնել և ներկայացնել պաշտոնական մասը, իսկ ոչ պաշտոնական մասը կարելի է ցույց չտալ: Հավանաբար հենց դա ինկատի ունենալով՝ մեզ չեն հասել տեղեկություններ այն մասին, որ ռուսները գնացել են այդ տեսակի այցերի: Իհարկե, կան նաև մասնագետներ, որոնք երևի գիտեն ձևերը, որպեսզի գնտեն այդ հետքերը և այլն: Բայց արդյո՞ք այդ լաբորատորիաների տերերը՝ ամերիկացիները, կհամաձայնվեն, որպեսզի այնտեղ վերցվեն օրինակ օդի և ջրի նմուշներ, այսինքն արդեն կատարվի ոչ թե այցելություն, այլ ստուգում: Դրանք տարբեր բաներ են: Մի բան է՝ գնալ էքսկուրսիայի, տեսնել պատերը և պաշտոնական մի քանի սրվակներում փորձարկումներ դիտել և այլ բան է՝ կատարել ուսումնասիրություն ստուգման եղանակով: Դա արդեն այլ բան է: Հավանաբար հենց այդ նկատառումներով ռուսները չգնացին այդ խայծը կլուլ տալու ճանապարհով և հարցը մնաց նույն տեղում, առկախված:

Հանրությանը նաև ներկայացվել էր տեղեկատվություն նույնպես ԱՄՆ դեսպանության կողմից, որ այդ լաբորատորիաները, թեպետ վերազինվել են ԱՄՆ կառավարության ֆինանսական միջոցներով, բայց ամբողջապես գտնվում են Հայաստանի Հանրապետության իշխանությունների վերահսկողության տակ: Արդյո՞ք Ձեզ հայտնի է, թե կոնկրետ որ մարմնի վերահսկողության տակ են գտնվում այդ լաբորատորիաների գործունեությունը: Դուք արդեն նշեցիք, որ ըստ էության այդ լաբորատորիաները ոչ մի գիտական խնդիր չեն լուծում, բայց ո՞ւմ են նրանք հաշվետու, ո՞վ կարող է մուտք գործել այնտեղ և ստուգում իրականացնել:  Այստեղ նաև այլ հարց է առաջանում: Մենք գիտենք, որ կենսաբանական լաբորատորիաներն ունենում են անվտանգության չորս աստիճան և հանրությանը հայտնի չէ, թե կոնկրետ Հայաստանում գործող լաբորատորիանորը անվտանգության որ աստիճանն ունեն և որքանով է վտանգավոր դրանց գործունեությունը:

Ինչ վերաբերվում է վերահսկողությանը, ապա կրկնում եմ, որ այդ լաբորատորիաների գործունեությունը անչափ սահմանափակ թափանցիկություն ունի: Այսինքն, կարելի է ասել, որ դրանք գաղտնի օբյեկտներ են և դրանց գաղտնիությունը չգիտենք, թե ինչով է պայմանավորված: Նման գաղտնի օբյեկտների գաղտնիությունը որպես կանոն պայմանավորված է ռազմական կարգավիճակ ունենալու հանգամանքով կամ վտանգավոր փորձարկումներ իրականացնելու հանգամանքով: Ժամանակին եղան նույնիսկ խոսակցություններ, որ երբ Վրաստանում եղավ խոզի գրիպի բռնկում, դա որոշակի առնչություն ուներ այդ լաբորատորիաների գործունեության հետ, եղան մի քանի հոդվածներ այդ կապակցությամբ:

Մենք տեսնում ենք, որ հանրությանը ոչինչ հայտնի չէ, հանրային վերահսկողություն ընդհանրապես չկա: Եթե կա պետական վերահսկողություն, ապա ես կարծում եմ, որ դա բուտաֆորիա է, իրականում դա էլ չկա, որովհետև Նիկոլ Փաշինյանն ու իր սորոսական այդ նախարարիկներն ու դեպուտատիկները դժվար թե ունենան հնարավորություն վերահսկել ամերիկացիներին, դա մի քիչ իրենց համար շատ կլինի: Եթե նույնիսկ Ռուսաստանը ջանքեր է գործադրում և իրավունք ունի (եթե իրեն սահմանակից պետություններում կան կենսաբանական նման վտանգ պարունակող օբյեկտներ) պահանջելու դրանց թափանցիկ աշխատանքի վերաբերյալ տեղեկատվություն և չի ստանում այդ տեղեկատվությունը, ապա չեմ կարծում, որ Հայաստանի այս խղճուկ կառավարությունը կամ պատգամավորները ունենան դրա հնարավորությունը:

 

Ամեն դեպքում կրկնում եմ, որ ոչ մի տեղ ոչ մի տվյալ, ոչ մի հաշվետվություն, ստուգման արդյունք, ոչ մի բան չի եղել: Դա ապացուցում է, որ իրականում դրանք վերահսկողությունից դուրս են: Իսկ եթե դրանք այդպիսի գաղտնի գործունեությամբ են զբաղվում, ուրեմն ցանկալի չէ, որ հանրությունն իմանա դրա մասին: Օրինակ, պատկերացրեք, եթե դրանք գիտական լուրջ նվաճումներ ունենաին, ապա պարզ է, չէ՞, որ այդ դեպքում նրանք այդ մասին կշեփորահարեին, կցուցադրեին և այլն: Բա այդ դեպքում ի?նչ արդյունքներ է տվել տարիների աշխատանքը: Այդ պատճառով կարծում եմ, որ դրանք անվերահսկելի են:

Դուք, որպես երկար տարիների փորձ ունեցող քաղաքական և հանրային գործիչ, ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ Հայաստանում փաստորեն գործում են հասկանալի չէ, թե ում վերահսկողության տակ գտնվող, բայց ԱՄՆ կառավարության ֆինանսական միջոցներով վերազինված լաբորատորիաներ:

Խիստ բացասական եմ վերաբերվում, ոչ թե որովհետև դրանք ամերիկյան են, այլ որովհետև դրանք գաղտնի են: Այսինքն, եթե իսկապես այդ լաբորատորիաները ունեն գիտական և փորձագիտական նշանակություն, ապա պետք է բարի լինեն մեզ ներկայացնել իրենց գործունեության արդյունքները: Բայց փաստերը խոսում են հակառակի մասին: Հետևապես ես իհարկե դեմ եմ, որ մեր երկրում լինեն խիստ վտանգավորության մակարդակի ու գաղտնի գործող օբյեկտներ, որոնք չեն վերահսկվում մեր մասնագետների կողմից: Եթե դրանք ռազմական օբյեկտներ են, ապա առավելևս մեր ռազմական գերատեսչությունը պետք է տեղեկացված լիներ, եթե դրանք առողջապահական են, ապա մեր առողջապահական գերատեսչությունները պետք է մեզ ներկայացնեին, թե ինչ է կատարվում այնտեղ:

Սակայն բազմաթիվ հարցեր շարունակում են անպատասխան մնալ՝ սկսած նրանից, թե ովքեր են այնտեղ աշխատում, ինչպիսի պերսոնալ է այնտեղ աշխպատում, ով է ընտրում այդ պերսոնալին, ինչպիսի չափորոշիչներով, և վերջացրած նրանով, թե ինչ են արել մինչ օրս այդ լաբորատորիաները: Եվ կրկնում եմ, այն փաստը, որ հենց բանակի վրա էին նրանք կենտրոնացել պանդեմիայի ժամանակ և ուսումնասիրում էին հայ զինվորական երիտասարդներին, մտահոգիչ է: Նրանց մոտով անցել են 600 բանակային տարիքի հայ երիտասարդ, դա շատ մեծ ստատիստիկա է, թե օրինակ ազգությամբ հայ 18-20 տարեկան առողջ տղամարդը ինչպիսի կենսաբանական ազդեցությունների տակ դիմանում է, կամ չի դիմանում: Սա հենց այն մարդկային նյութն է,  որը հավաքագրվում էր:

Նատալյա Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով