Պատերազմի դաշտից առաջ մեզ արդեն զոհել էին ռազմաքաղաքական դաշտում

 

Տարածաշրջանային քաղաքականությունն, այն էլ Հայաստանի նման աշխարհագրական դիրք ունեցող երկրի ղեկավարությանը ստիպել և ստիպում է ցանկացած սուր միջպետական հայտարարությունից հետո ճշտել հարաբերությունները հարևանների, գործընկերների և դաշնակիցների հետ: Դա պետք է արվեր թե’ պատերազմական վտանգի ժամանակ`պատերազմից առաջ, թե’ հենց պատերազմի ժամանակ և նաև պատերազմից հետո, քանի որ, ինչպես գիտեք, «չկան մշտական գործընկերներ և բարեկամներ, կան մշտական շահեր»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Երբ որ դեռևս 2019-ի ամռանը Ուկրաինան հայտարարում էր, որ Արցախի հարցի լուծումը տեսնում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության կազմում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնում էր, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը բարձր մակարդակի վրա է և ավելի լավ քան երբևէ: Այնինչ հարկ էր, որ Հայաստանը պարզեր, թե ինչն է Ուկրաինաի նման հայտարարության պատճառը և ինչ է փոխվել ուկրաինա-ադրբեջանական ռազմական համագործակցության դաշտում: Եվ մի գուցե պարզվեր, որ Ադրբեջանը Ուկրաինաից նոր հակաօդային պաշտպանության միջոցներ է՞ գնում, կամ որ Ուկրաինայի զինվորները Ադրբեջա՞ն են ժամանում անօդաչուների կառավարումը յուրացնելու համար, որ հետո էլ իրենց Ղրիմը «ազատագրեն»:

 

Հայաստանը պիտի ջանար գոնե ոչ թե շահել Ուկրաինաին որպես դաշնակից, այլ գոնե չեզոքացնել: Բաներ, որոնցով չզբաղվեցին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Նույն 2019-ի աշնան սկզբին, նույնատիպ հակահայ և ադրբեջանամետ հայտարարությամբ հանդես եկավ նաև պաշտոնական Վրաստանը: Հայաստանը կրկին չփորձեց պարզաբանել, շտկել Վրաստանի հետ ռազմաքաղաքական հարաբերությունները, հասկանալ ռիսկերն ու առաջացող վտանգները, որոնցով զբաղվելու դեպքում, մի գուցե և 2019-ի աշնանը դեռ կհասկանաին ու կկանխեին, որ Արցախում հնարավոր պատերազամի դեպքում նույն Վրաստանը կարող է և փակել Ռուսաստանից Հայաստան եկող ռազմական օժանդակության օդային ճանապարհը:

 

Այդ ամենով չզբաղվեցին: Փոխարենը Նիկոլ Փաշինյանը պնդում էր, որ հայ-վրացական հարաբերություններն ավելի բարձր և նոր հարթության վրա են և ավելի լավ քան երբևէ: 2020-ի մարտի 3-ին Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան շուն նվիրեց Նիկոլ Փաշինյանին, և հիրավի նրանց հարաբերությունները ջերմ ու բարիդրացիական էին, սակայն ոչ երկրների ռազմաքաղաքական հարաբերությունների մակարդակում… 2020-ի սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը, որի նախադրյալները հիրավի կային միշտ, բայց մի շարք նորանոր «բարենպաստ» հանգամանքներ էլ առաջացել էին դեռ 2019-ին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով