Նոր պաշտոն՝ ճաղավանդակի հետևում հայտնվելու և դատապարտվելու փոխարեն

 

2020-ի պատերազմի խայտառակ պատմության մութ էջերից մեկը կապված է Վահան Միքայելի Բադասյանի հետ: Մի անձի, որը պարտվեց Հադրութում, նահանջեց գնդի տարածքից՝ առաջնագծում թողնելով իր հրամանատարությանը և մարտական փորձին ապավինած հարյուրավոր հայորդիների, որոնցից տասնյակները կորան, գերևարվեցին և մահացան…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Ականատեսները պատմում են, որ Հադրութը լքելու պահին այդ ամենի պատճառով ոմանք արդեն Վահան Բադասայնին բռնացնել, նրա վրա հարձակվել ու գլուխը ջարդել էին պատրաստվում, սակայն նրա «վիլիսը» վերջին անգամ զորամաս մտավ արդեն «պայթած», Վահան Բադասյանն էլ մեջից իջավ արդեն արյունլվա վիճակում և Ադրբեջանական ԱԹՍ-ի բեկորը գլխի մեջ խրված և այդ իսկ պատճառով է միայն, որ նրան խղճացին, համարեցին արդեն իսկ պատժված և թողեցին, որ ապրի: Սակայն այսքանով փաստորեն նրա արկածախնդրությունը չդադարեց:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հետագայում նա իր հարցազրույցների ժամանակ սկսեց արդարանալ  և պատմել, թե իրեն ԱԹՍ-ով խփեցին այն պատճառով, որ նրա հեռախոսային տվյալներն Ադրբեջանին էին տվել «նախկինները»: Այնուհետև Երևանում հաստատվելով, նա վերածվեց ընդդիմադիր-հականիկոլական քաղաքական գործչի և հանդես եկավ Փաշինյանի դեմ արված հայտարարություններով, մասնակցեց անգամ իր ընկեր «Սասնա Ծռեր»-ի ակցիաներին:Մի օր էլ`հունվարի 28-ին, Եռաբլուրում հայտարարեց, որ պատրաստվում է ֆիզիկապես ոչնչացնել Նիկոլ Փաշինյանին. «Ես սպառնալիքի կոչեր եմ անում, գիտակցաբար եմ անում, թող Ազգային անվտանգության ծառայությունը ինձ ձերբակալի»: ԱԱԾ-ն էլ չուշացավ և կատարեց նրա ցանկությունը, որից հետո նա վերածվեց «քաղբանտարկյալի», այնուհետև ազատ արձակվեց:

 

 

Ընդամենը օրեր առաջ նա հայտարարեց, որ կրկին բնակության է վերադառնում Արցախ և պատրաստ է վերադարձնել իր հայրենի Հադրութը: Իսկ ընդամենը երեկ` մարտի 12-ին պարզվեց, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի նույն Վահան Բադասյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով, ով զբաղվելու է անվտանգային ու տեղահանվածների խնդիրներին առնչվող հարցերով։

 

Այսինքն այն անձը, որը մեղավոր է պարտության և անկանոն նահանջի, տասնյակ զոհերի, անհետ կորածների համար, ճաղավանդակների հետևում հայտնվելու, պատասխանատվություն կրելու և դատապարտվելու փոխարեն արժանացել է նոր պաշտոնի: Զավեշտալի է հնչում, սակայն նույն մարտի 12-ին ԱՀ նախագահը հայտարարել է. «Մենք չենք հրաժարվում Հադրութի շրջանից: Մեր պայքարը խաղաղ բանակցային եղանակով շարունակվելու է, որ ետ բերենք մեր կորցրած գոնե ԼՂԻՄ-ի տարածքները»:

 

Հետաքրքրական է, թե ո՞նց է նա պատրաստվում տարածքները հետ բերել, եթե չի շտկում սխալները, չի պատժում նահանջի, կորստի և զոհերի մեղավորներին, ոչ էլ նրանցից ազատվում է, այլ տրամադրում է նորանոր պաշտոններ:

 

 

Հայկ  Կիսեբլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով