Նիկոլն ինչքան էլ քայլի, միևնույնն է՝ Կիմ Չեն Ըն չի դառնա. պատշգամբներից հայհոյում են…

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մարտի 1-ի երթին և ցույցին ընդառաջ արված իր լայվի ընթացքում, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակ շեշտեց, որ տարբեր առիթներով արվող իր երթերն ու ցույցերն ընդհանուր առմամբ մի նպատակ ունեն` իր «ժողովրդավարությունը» հաստատելու և վերահաստատելու, իրեն դրանով «ժողովրդի վարչապետ» դարձնելու և մարդկային մասայով այլախոհներին ճնշելու և տեռորի ենթարկելու, վախեցնելու նպատակը: Նա իր քայլերթերն իր անձի պաշտամունքի ծես է դարձնում, մի բան, որը կարելի է համեմատել միայն Հյուսիսային Կորեայի առաջնորդի պաշտամունքի հետ:

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիրավի նա ջանք ու եռանդ չի խնայում այդ ամենի համար: Դրան է լծվում ոչ միայն իր կաբինետը, այլև «Իմ Քայլ»-ական պատգամավորների և չինովնիկների ողջ թիմն ու ողջ ռեսուրսը, որոնք ի պաշտոնե աշխատավարձ են ստանում մեր հաշվին՝ մեր հարկերի և տուրքերի հաշվին, սակայն զբաղվում են այլ բանով, թքած ունենալով անգամ կորոնավիրուսային պանդեմիայի և Հայաստանի պատերազմական իրավիճակի լրջության վրա:

 

Այս ամենի հետ է Նիկոլ Փաշինյանը կապում իր կարիերայի կենսունակությունը: Նա խոստովանում է,որ իր պաշտոնավարումը կախված է այդ մարդկային զանգվածից և նա պարզապես կչքվի և կվերանա, երբ որ էլ չկարողանա նման ծավալներ հավաքել: Սակայն ջանք ու եռանդը հաճախ նաև հակառակ արդյունքն են տալիս, և ամեն ինչ չէ, որ հարթ է ընթանում:

 

Նախկին «շոու-ծրագրերն» օրեցօր ավելի ու ավելի դժվարամատչելի են դառնում: Նրա երթերին հետևողները հիրավի նկատում են նաև տհաճ միջադեպերը՝ երթերի ընթացքում  Փաշինյանին պատշգամբներից ոչ միայն ողջունում, այլև հայհոյում և անարգում են: Սա ևս ֆիքսվում է և ընդ որում նաև արտերկրում:

Հայկ  Կիսեբլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով