Մենք պատերազմը նաեւ պարտվել ենք, որ հակաօդային պաշտպանություն չենք ունեցել.Նաիրա Զոհրաբյան

Մենք պատերազմը նաեւ պարտվել ենք, որ հակաօդային պաշտպանություն չենք ունեցել։ Արցախի օդը եղել է բաց։ Այս մասին ֆեսբուքի իր էջում գրել է   ԱԺ «ԲՀԿ» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը և հրապարակել տեսանյութ, որտեղ ՊՆ Վաղարշակ Հարությունյանը 2019 թվականի իր հարցազրույցներից մեկում ասում է, թե ՀՀ-ն հզոր ու անխոցելի հակաօդային պաշտպանության համակարգ ունի։

Մենք պատերազմը նաեւ պարտվել ենք, որ հակաօդային պաշտպանություն չենք ունեցել։ Արցախի օդը եղել է բաց։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեր տղաները թուրքական բայրաքթարների մսաղացի տակ են ընկել, որովհետեւ Նիկոլը հակաօդային պաշտպանության համակարգ գնելու փոխարեն նախընտրել է իր սելֆիների համար խաղալիք ՍՈւ-եր գնել։

Էս մարդը, որ խոսում է ու ասում է, որ մենք հզոր ու անխոցելի հակաօդային պաշտպանության համակարգ ունենք եւ Ադրբեջանն ում շունն է, որ պատերազմում մեզ հաղթի, այսօր ՀՀ պաշտպանության նախարարն է»,-գրել է Զոհրաբյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

facebook sharing button
twitter sharing button

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով